«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Որևէ իշխանավոր իրավունք չունի միջամտելու Եկեղեցու ներքին կառավարմանը

Որևէ իշխանավոր իրավունք չունի միջամտելու Եկեղեցու ներքին կառավարմանը
31.08.2025 | 10:01

ՀՀ վարչապետը օրերս կրկին անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեմային՝ հայտարարելով, թե իր պլաններում ոչինչ չի փոխվել։ Այսինքն՝ նա շարունակում է պահանջել Հայրապետի հրաժարականը՝ անգամ հնչեցնելով ուղիղ սպառնալիքներ և հորդորելով գահը թողնել։

Սակայն վարչապետը չի կարող թաքնվել այն արդարացման հետևում, թե հանդես է գալիս «որպես հավատացյալ»։ Այսօր նա խոսում է Կաթողիկոսի մասին վարչապետի պաշտոնի ընձեռած ամբիոնից, ուստի՝ այդ պահանջն անխուսափելիորեն ընկալվում է որպես պետական ճնշում եկեղեցու նկատմամբ։

Սա հերթական դրսևորումն է այն նույն տրամաբանության, որով վարչապետը տարիներ շարունակ փորձել է իրեն վեր դասել բոլորից։

Տարիներ առաջ նա էր, որ հարցական երանգավորմամբ պնդում էր, թե ՀՀ-ում այնպիսի դատավոր չկա, որ մերժի իր ասածը կատարել։ Օրերս էլ հայտարարեց թե՝ կառավարությունն ինքն է, և որ ոչ ոք կառավարությունում չի կարող իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։

Տրամաբանությունը հուշում է, որ վարչապետը կարծես պատրաստվում է ասել՝ «Եկեղեցին ես եմ», ինչը կլինի մեծագույն սխալ։

Եկեղեցին ո՛չ դատական իշխանություն է, ո՛չ էլ կառավարություն։ Այն ունի իր կանոնները, իր ավանդությունը և առաջնորդվում է Սուրբ Հոգով։ Որևէ իշխանավոր իրավունք չունի միջամտնել Եկեղեցու ներքին կառավարմանը և պահանջել Հայրապետի հրաժարականը, քանի որ դա իր իրավասության սահմաններում չէ։

Իրեն «արև արքա» կարծող վարչապետը պետք է հիշի, որ Հայաստանի Հանրապետությունը բռնապետություն չէ։

Կառավարության անդամները ևս պետք է գիտակցեն, որ իրենք ոչ թե բռնապետի պալատականներ են, այլ ժողովրդի ներկայացուցիչներ։

Ժամանակն է, որ պատկան մարմինները, կառավարությունն ու պատգամավորները արժանապատվորեն դիմակայեն այս աննախադեպ, վտանգավոր և ավերիչ գործընթացին, որը քայքայում է պետական ու հասարակական մեր ինստիտուտները և սպառնում Մայր Եկեղեցուն։

Տեր Սահակ քահանա Սահակյան

Դիտվել է՝ 2839

Մեկնաբանություններ